Մոսկվայի 16-ամյա պատանին դարձել է գեյմերների համար նախատեսված կայքերից մեկի 100,000-րդ այցելուն ու շահել է 1 ամիս մոսկովյան հյուրանոցներից մեկում պոռնոաստղի հետ ապրելու մրցանակ, գրում է Daily Mail-ը:
Ռուսլան Շչեդրինը սկզբում չէր հավատում նման հաջողության, սակայն հետո, ինչպես ինքն է խոստովանել՝ «երջանկությունից իրեն կորցրել էր»: Նրա համար ուրախացել են նաև ընկերները, որոնցից ոմանք նույնիսկ չեն էլ թաքցնում նախանձը։ Ռուսլանն արդեն հասցրել է գնահատել նվերի «չափերը» ու շատ գոհ է մնացել։
«Ես արդեն ասել եմ մորս, նրան դա դուր չի եկել, բայց ես կարծում եմ, որ մենք համաձայնության կգանք: Երբ կհանդիպեմ աղջկան՝ կասեմ. «Ողջույն, ես այն տղան եմ, ով քեզ շահել է»,- ասել է պատանին:
Նրա մայրը՝ Վերա Շչեդրինան, ասել է.
«Ես բացարձակապես դեմ եմ դրան: Ռուսլանը քննություններ ունի, նա սովորում է:
Ի՞նչ է նշանակում՝ մեկ ամիս պոռնո աստղի հետ: Դա չի կարող իրականություն լինել, նույնիսկ մեկ շաբաթը չափազանց շատ է: Դրա փոխարեն՝ նրանք պետք է մեզ 100.000 ռուբլի տան, մենք գոհ կլինենք»: