Այս լուսանկարը համացանցում տեղադրել է Շաննա Նիեհաուսը՝ 5 տարեկան Կայոնի մայրը։ Լուսնկարին կցված տողերը մինչև հոգու խորքը հուզեցին հազարավոր մարդկանց։

«Տեսնու՞մ եք։ Ես երբեք այսպիսի զգացում չեմ ունեցել։ Երեկ իմ 5 տարեկան որդին, ով հիվանդ է աուտիզմով, հանդիպեց իր նոր շանը, որին հատուկ վարժեցրել են աուտիկ երեխաներին օգնելու համար։ Տորնադոն։ Մենք ԱՄՆ-ից տեղափոխվել ենք Ճապոնիա ու գրեթե 2 տարի սպասել ենք Տորնադոյի հետ հանդիպմանը։
Այս լուսանկարը ձեզ ցույց է տալիս մորն, ով ինքը չի կարող գրկել, հագցնե,լ լողացնել իր երեխային, քնել նրա հետ, խաղալ հետը, երբ նա տեսավ, թե ինչպես է տղան հանգիստ պառկած շան վրա՝ սեփական կամքով, որովհետև զգում է նրա հետ կապը։

Սա մոր դեմք է, ով հազար անգամ տեսել է, թե ինչպես չի կարողանում իր որդին կոնտակտի մեջ մտնել այլ մարդկանց հետ, չնայած՝ փորձել է ընկերներ ձեռք բերել։ Գոնե մեկ ընկեր։ Գոնե մեկ մտերիմ մարդ։ Նա ժամերով նստում էր որդու կողքին, երբ տղան լացում էր գիշերները. չէ՞ որ նրա համար այլ մարդ չկա ընտանիքից դուրս, ինչքան էլ որ ուժեղ ինքը փորձեր հասնել դրան ։ Ինչքան էլ որ նա փորձում է հետևել բոլոր խորհուրդներին, դրանք չեն կարողանում փոխել նրա աշխարհը։ Իսկ հիմա նա նստած է որդու կողքին, նայում է նրան ու չի կարողանում շնչել, չի կարողանում մեկ բառ անգամ ասել։

Արժեր։ Ամեն ինչը. պայքարը հատուկ ծառայությունների համար, ախտորոշումները, փողերը, փաստաթղթերի բուրգերը, դպրոցում ծնողական ժողովները, յուրաքանչյուր քայլն առաջ ու յուրաքանչյուր քայլը հետ, մեր բոլոր կասկածներն ապագայի վերաբերյալ։ Չգիտես թե ինչու՝ հիմա Տորնադոյի պատճառով ես վտահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Անթիվ-անհամար անգամներ ես տեսել եմ՝ ինչպես է որդիս փորձում հաղթահարել դժվարություններն ու պայքարել ցավի դեմ, անթիվ-անհամար անգամներ ես լացել եմ դրա համար։ Իսկ երեկ ես լացում էի այլ պատճառով։ Այդ զգացումը ես բացատրել չեմ կարող»։

Если вы не сразу поймёте, что происходит на этом фото, вы счастливый человек болезнь, животные, жизнь, истории

 

Բարդ է պատկերացնել, թե ինչ է զգում մայրը, ով  չի կարող նույնիսկ գրկել իր երեխային՝ որպեսզի նրա մոտ պրիստուպ չառաջանա։ Աուտիզմով հիվանդ երեխաները շատ դժվար են կարողանում հարբերություններ ստեղծել շրջապատի հետ։ Նման երեխաներին օգնելու համար շներին հատուկ վարժեցնում են. նրանք հանգստացնում են երեխաներին պրիստումների ժամանակ, հետևում են նրանց ու տեղեկացնում են ծնողներին, երբ օգնության կարիք է լինում։ Քանի որ շները զգում են ու պահում են իրենց այլ ձև, երեխաներին ավելի հեշտ է նրանց հետ շփվել։

 

Если вы не сразу поймёте, что происходит на этом фото, вы счастливый человек болезнь, животные, жизнь, истории

Աուտիզմը հիվանդություն չէ։ Այն զարգացման յուրահատկություն է։ Այդ պատճառով հնարավոր չէ բուժել աուտիզմը հաբերի միջոցով։ Բայց շներին դա հաջողվում է։ Նրանց հոգատարությունը, նվիրվածությունը, խաղը, ջերմությունն օգնում են երեխաներին հարաբերություններ ստեղծել շրջապատողների հետ։