Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«3 տարի առաջ ես ունեի պետություն, ում հարգում էին ու ընդունում գրեթե բոլոր երկրներում։ Կայացած պետություն էինք համարվում մինչև, որ եկան ժեխապետերը, ովքեր քարուքանդ արեցին ամեն ինչ, մանկապարտեզներից սկսած։ Սրանք ավերակի վերածեցին կայուն, երջանիկ ընտանիքներ, 5000+ տղաների կյանքի դավաճանը դարձան, սևազգեստ դարձրեցիք հազարավոր ծնողների, որբացրեցիք երեխաների, այրիացրեցիք կանանց...Ես ձեր գալով չեմ ուրախացել ու չեմ ընտրել։ Դուք խաբեցիք մի ժողովրդի ու հիմա էլ շարունակում եք խաբել, դուք խաղում եք անհետ կորած և գերեվարված ՏՂԱՆԵՐԻ ծնողների զգացմունքների հետ։ Եվ այսքանից հետո եթե կա մեկը, որ պետք է սրանց ձայն տա, ուրեմն նա ևս ինձ համար կհամարվի դավաճան։ Քայլականներ դուք դավաճաններ եք»,-գրել է նա: