Սա բավականին հին բան է, սակայն արժե մեկ անգամ էլ ուշադիր կարդալ ու մտածել այստեղ բերված հարցերի մասին:
Դուք երջանիկ եք '
-Եթե այօր առավոտյան արթնացել եք ողջ և առողջ ուրեմն դուք երջանիկ եք այն մեկ միլիոն մարդկանցից ովքե չեն ապրելու մինչև այս շաբաթվա վերջը:
-Եթե դուք երբեք չեք ապրել պատերազմների մեջ, չեք եղել բանտարկված, չեք տարել սով ու ծանր նեղություններ ապա դուք իրոք երջանիկ եք աշխարհում ապրող 500 միլիոն մարդկանցից:
-Եթե դուք կարող եք եկեղեցի գնալ առանց բանտարկության և մահվան սպառնալիքի ապա դուք երջանիկ եք աշխարհի 3 միլիարդ մարդկանցից:
-Եթե ձեր սառնարանում մթերք կա, դուք հագուստ և կոշիկ ունեք, ձեր գլխավերևում տանիք կա և դուք անկողին ունեք, ապա դուք երջանիկ եք այս աշխարհում ապրող մարդկանց 75%-ից:
-Եթե դուք բանկում հաշիվ ունեք, դրամապանակում փող և մի քիչ փող էլ բարձի տակն եք պահում ապա դուք պատկանում եք այս աշխարհի 8% ապահով ապրող մարդկանց շարքին:
-Եթե հիմա դուք կարդում եք իմ այս գրառումը ապա դուք չեք պատկանում աշխարհի այն 2 միլիարդ մարդկանց շարքին ովքեր տառաճանաչ չեն:
Իսկ անձամբ իմ կոսղմից կավելացնեմ' մարդիկ աշխատեք երջանիկ լինել ձեր ունեցածով, կարողացեք գնահատել այն ըստ արժանավույն և երբեք տուրք մի տվեք մարդկային անհագ ագահությանը: Ագահ մարդը երբեք երջանկության բերկրանքը չի զգա: Դա աստծո պատիւժն է նրան իր անհագ ագահության դիմաց:

 

Համլետ Աբրահամյան