Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում էրդողանական վարչախմբի զինուժն այսօրվանից կրկին ռմբակոծում և բավական ակտիվ մարտեր է մղում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկների դեմ։

Առկա սուղ տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողություններ են ընթանում Իրաքի Դուհոկի շրջանում և Սիրիայի Ղամիշլիի ու Դերիկի հատվածներում։

Էրդողանական վարչախմբի զինուժի պաշտոնապես հաստաված կորուստներն այս պահի դրությամբ 12-ն են։ Քրդական կողմը ևս կորուստներ ունի։

Բաքվի բարբարոսական վարչախումբը շտապել է պաշտոնապես ցավակցել և զորակցություն հայտնել Իրաքի և Սիրիայի ինքնիշխան տարածքներ անօրինական կերպով ներխուժած էրդողանական վարչախմբին։

Այս ամենը ևս մեկ ցուցիչ է առ այն, թե ինչպիսի «հարևաններ» ունի Հայաստանի Հանրապետությունը արևելքից և արևմուտքից»։