Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է․ Սուրեն Սուրենյանց
«Մի քանի օր առաջ մենք նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Պետք է ասեմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է: Մի շարք դիրքերում դրական դինամիկա է նկատվում։ Այսինքն, մենք այստեղ դրական դինամիկա ենք տեսնում,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ջեյհուն Բայրամով
Վիճահարույց հարցերն, ըստ էության, երկուսն էին՝ Բաքուն առարկում էր, որ խաղաղության պայմանագրում հիշատակում կատարվի Ալմա-Աթայի հռչակագրին և երկու կողմերի պատկերացումները տարբեր էին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, այլ խոսքով՝ Բաքուն պնդում է, որ դեպի Նախիջևան կապ պետք է ստանա պարզեցված ռեժիմով:
Հիմա թերևս պետք է ենթադրել, որ այս կետերից որում է սկզբունքային զիջում կատարել պաշտոնական Երևանը»: