ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջին 2 օրերին ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են ֆոն ստեղծել, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության աճի միտումներ կան:
Սա առաջին հերթին դրսևորվում է հայ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններով:
Չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլին գնում է' շտապեցնելու ՀՀ իշխանությանը' դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար:
Ըստ երկու կողմերից' ավելի վաղ հնչեցվող հայտարարությունների, հայտնի 4 գյուղերի հանձնումից հետո պետք է կողմերն աշխատեն հանձնման ենթակա հաջորդ 4 գյուղերի մասով, որից 3-ը Տավուշում է, մեկը' Տիգրանաշենը, Արարատի մարզում (Նախիջևանի ուղղությամբ):
Ադրբեջանը բնականաբար փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել, որովհետև ավելի հարմար իրավիճակ, քան ՀՀ-ում գործող այս իշխանության պայմաններում է, չի էլ կարող պատկերացնել»: