Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Արդարադատության նախարարության ներկայացուցիչը Հ1-ում Աննա Դանիբեկյանի դեպքի մասով ասում է.
«Ես այդտեղ քաղաքական ենթատեքստ չեմ տենում, որովհետև հանրային դժգոհություն կար, հանրային դժգոհություն կար այդ գործի հետ կապված...., թե ինչի գործը այդքան ձգձգվեց ու վաղեմության ժամկետների անցման հիմքով Ռոբերտ Քոչարյանը ազատվեց պատասխանատվությունից...»
ու շարունակում է էլի մի քանի անգամ հանրային դժգոհությունը մեջբերել...
Բա քաղաքական շարժառիթը էլ ոնց է լինում, բա հանրային դժգոհությանը տուրք տալը դատական գործերով հենց դատական համակարգի անկախության չգոյության, դրա նկատմամբ քաղաքական ճնշումների ամենապարզ օրինակն է։
Հ.Գ. ավելի մանրամասն նայեք Արսեն Բաբայանի բանավեճը նախարարության ներկայացուցչի հետ, հղումը մեկնաբանություններում»: