Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչ հետևությունների է հանգել Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, փոխնախարար Դանիել Դանիելյանի անվայել պահվածքի՝ երիտասարդ հոգևորական Թովմաս Առաքելյանին հայհոյելու, վիրավորելու կապակցությամբ։ Չնայած օրեր շրջանառվող այս խայտառակ իրողությանը, նախարարը քար լռություն է պահպանում։ Նախարարը պարտավոր է բացատրություններ տալ, թե ինչ կապ ունի սույն անձը կրթության, գիտության կամ մշակույթի հետ։ Եվ ինչ են պատրաստվում անել նրան զսպելու կամ հեռու պահելու, հատկապես, երեխաներին առնչվող միջոցառումներից։ Ինչպես է նախարարը պատկերացնում փոխնախարարի հետ իրենց հետագա համատեղ աշխատանքը»։

ացատրություն տալ»․ Ժաննա Ալեքսանյան