16:13
«Բարձրացրած հարցերը՝ ինքնասպանությունների, բանակում քրեածին իրավիճակի մասին, աննախադեպ են». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային Ժողովում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բարձրացրած հարցերը բանակում առկա խնդիրների վերաբերյալ, կյանքի իրավունքի՝ ինքնասպանությունների, բանակում քրեածին իրավիճակի մասին, աննախադեպ են: Առաջին անգամն է այստեղ լրջորեն բարձրաձայնվում այդ խնդիրների մասին: Սա հույս է ներշնչում, որ դրանք կարող են նաև լուծումներ ստանալ: Վերջապես վերջ կտրվեն կեղծ հայրենասիրական ճառերին, այս հարցերը կդառնան հանրային քննարկման առարկա և կձևավորվի ոչ միայն խորհրդարանական, այլև հանրային վերահսկողություն բանակի նկատմամբ: Փրկել մարդկային կյանքերը»:

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս