Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է «Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ» մեր հրապարակմանը, սակայն ինչպես միշտ առանց որևէ հակափաստարկի, միակ անգրագիտությունը հոդվածում, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ շփոթելն է: Կարդալով մամուլի խոսնակի գրառումը' տպավորություն ես ստանում, որ խրախուսվում է զինվորի նկատմամբ ծեծն ու բռնությունը, շարքային զինվորը միշտ սխալ է, իսկ հրամանատարական կազմն անձեռնմխելի: Ասեմ նաև, որ մեր տեղեկություններն ավելին են, քան հրապարակել ենք: Նույն թողտվության մեջ է նաև զորամասի հրամանատարը: Մեր նպատակն է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել և կանխարգելել նման դեպքերը, բայց մշտապես հանդիպում ենք ՊՆ-ի պատին՝ Արծրուն Հովհաննիսյանին: Մի ծեծեք և մի ստորացրեք շարքային զինվորներին: Ավելացնեմ, որ նյութում տեղ գտած բոլոր տեղեկությունները վերցված են «Դատալեքս»-ից և Հանուն Հայաստանի Հանրապետության հրապարակված դատավճռից»: