ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբ քպ ղեկավարը հայտարարում է, որ սխալ է գործել' 2018-ին անկեղծ չասելով հանրությանը, որ Արցախը պետք է հանձնի, սա կրկնակի ողբերգության մասին է խոսում:

Այն, ինչ արեց քպ-ն Արցախի ու ՀՀ մի շարք բնակավայրերի նկատմամբ, ցավոք, արդեն սարսափելի իրականություն է:

Բայց միաժամանակ հարց է առաջանում' ունի՞ որևէ մեկը երաշխիք, որը վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, ՀՀ հերթական տարածքը հանձնելիս Փաշինյանը չի ասի' գիտե՞ք, ես մեղավոր եմ, որ օրինակ' 2023 կամ 24 թվականին ձեզ չէի ասել, որ մեզ միայն Երևանն էլ բավարար է' ինքնիշխան, լեգիտիմ պետություն ունենալու համար:

Իրավիճակի ողջ աղետը նաև սրանում է, որ ոչ մեկ չգիտի, թե ինչ է կուլիսներում պայմանավորվել քպ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում»: