![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/93380.png&w=300&h=200&mt=1674805896)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՌԴ ԱԳՆ-ն բավականին ծավալուն տեքստով արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը՝ նշելով, որ այն կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
Ավելին, ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել առ այն, որ «տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող Ռուսաստանի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «Գետնի վրա» իրավիճակի զարգացումը»։
Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան' երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով»: