Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կառավարության կազմում փոփոխությունների գործընթացին։

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերվեն կայացած և պետական գործիչները։

Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։

Այո, փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։

Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։