Մի երկրի
տիրակալ
սարսափելի երազ
է տեսնում,
իբր իր նրա բոլոր
ատամները
թափվել էին: Նա
իր մոտ է
կանչում
երազահանին,
որպեսզի մեկնի
երազը:
Վերջինս,
թագավորին
ուշադիր
լսելուց հետո,
ասում է.
- Տիրակալ, ես
ստիպված եմ
քեզ տխուր լուր
հայտնել: Դու
մեկը մյուսի
հետևից քո բոլոր
մերձավորներին
կկորցնես:
Տիրակալը
զայրանում է,
հրամայում այդ
թշվառին
զնդան նետել:
Կանչում է մեկ
այլ երազահանի:
Վերջինս
ասում է.
_ Ուրախացի՛ր,
տիրակալ: Դու
քո բոլոր
հարազատներից
ավելի երկար
կապրես:
Բնականաբար,
թագավորը
շռայլորեն
պարգևատրում է
նրան: Երբ նա
նվերներով դուրս
է գալիս,
զարմացած
պալատականները
հարցնում
են, թե ինչպես
կարողացավ
իրենց տիրակալի
գոհունակության
արժանանալ:
Երազահանը
պատասխանում է.
- Կարևորն այն չէ,
թե ինչ ես
ասում, այլ այն, թե
ինչպես ես
ասում: