Ամենայն հավանականությամբ' Էրդողանը Հյուսիսային Կիպրոսում առավել արմատական հայտարարություն էր պատրաստվում անել քան այն' ինչ արեց։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ հավանաբար Արևմուտքը' մասնավորապես ԱՄՆ և ԵՄ-ն ճնշում են բանեցրել առանց այդ էլ խարխլվող կիպրական ստատուս քվոյում նոր ցնցումներ չմտցնելու համար, և վերջին պահին Էրդողանը ստիպված փոխել է իր հայտարարությունների բնույթը։
Չնայած դրան' լարվածության նոր ալիք այնուամենայնիվ բարձրացել է։ Այլևս հստակորեն Թուրքիայի կողմից խախտված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, իսկ Կիպրոսի խնդրում Թուրքիան այլևս անդառնալիության գիծն անցնում է' Արևմուտքի հետ հակասությունների առումով։
Այս հանգամանքները հաշվի առնելով' հայկական շահերից է բխում Էրդողանի' Թուրքիայում երկար իշխանության մնալը։ Որքան երկար նա պաշտոնավարի' այնքան ավելի կվատանան Արևմուտքի հետ նրա հարաբերությունները և այնքան ավելի լայն տարածում կստանա Թուրքիայում էրդողանիզմը։
Հայաստանի համար Թուրքիան մշտապես մնալու է թշնամի երկիր։ Անկախ նրանից' Հայաստանում թուրքական գործակալներն են իշխում թե ոչ, քիրվայամոլներն են ուղեղներ լվանում թե ոչ։
Էրդողանի հեռացման պարագայում Արևմուտքը կարող է փորձել հաջորդ առաջնորդի հետ լեզու գտնել և փոխել Թուրքիայի ուղեգիծը, որ հայկական շահերի տեսանկյունից ձեռնտու չի լինի։ Կրկին' որովհետև Թուրքիայի կողմից' թշնամությունն այդ' հավերժական է և որևէ առաջնորդի փոփոխություն որևէ էական բան հայկական հարցում երբևէ չի փոխի։ Փոխարենը նոր առաջնորդն իր հերթին կարող է զիջումներ անել Արևմուտքին, որի արդյունքում Թուրքիայի դերը կրկին կսկի բարձրանալ։
Այս առումով Էրդողանն այլևս ամենաձեռնտու առաջնորդն է Հայաստանի համար' ռազմավարական լայն տեսնանկյունից դիտելիս։ Եվ որքան երկար նա մնա իշխանույթան' այնքան ավելի ու ավելի կամրանա Արևմուտքի ցանկությունը' տրոհելու և թուլացնելու Թուրքիան։ Զուգահեռաբար' առավել կկարևորվի Հայաստանի վերջին փոքրիկ ծվեններն անձեռնմխելի պահելու Արևմուտքի ցանկությունը։