19:16
«Շարունակեք փորել ձեր փոսը, որքան խորը փորեք, այնքան ավելի ծանր եք վայր ընկնելու». Խառատյան

Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրվա ընթացքում ես ու ընտանիքս համերաշխության ու գոտեպնդման 100-ավոր նամակներ ու գրառումներ ենք ստանում բազմաթիվ ընկերներից, հարազատներից ու անծանոթ մարդկանցից: Այսօր նաեւ Ազգային Ժողովում մեր գործընկերները բարձրաձայնեցին մեր ու Մարության ընտանիքի դեմ հնչող ուղիղ սպառնալիքների հարցը, ինչի համար շնորհակալ ենք:

Մեզ «պատերազմ» հայտարարած նախկինների մնացուկներն ու իրենց սատելիտները հայհոյանքի, ստի ու հոգեբանական տեռորի միջոցով արդեն շուրջ 2 տարի է փորձում են մեզ հունից հանել: Սադրանքների ու փողոցային պրիմիտիվ չեկիստական այս վարքագիծը նոր չէ ու ցավոք ունենում է մասնակի հաջողություններ, սակայն վստահեցնում եմ` սրան շատ չի մնացել:

Անդաստիարակ այս պահվածքի առաջամարտիկները թող ականջներին օղ անեն` ՄԵՆՔ ամուր ենք ինչպես երբեք ու չենք ընկրկելու, ինչպես չենք ընկրկել իրենց հանցավոր իշխանության տարիներին: Շարունակեք փորել ձեր փոսը, որքան խորը փորեք, այնքան ավելի ծանր եք վայր ընկնելու:

Իրավապահ համակարգից ակնկալում ենք շատ կոնկրետ, շուտափույթ արձագանք եւ գործողություններ, իսկ հարազտներին եւ ընկերներին կոչ անում զինվել համբերությամբ ու չտրվել սադրանքների:

Ամեն ինչ լավ է լինելու…»:

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս