Մինչ թուրքերը շարունակում են աջ ու ձախ սպառնալ Արևմուտքին բացառելով քրդական ուժերի մասնակցությունը Սիրիայի և Իրաքի հյուսիսում ԻՊ-ի դեմ ծավալվող գործողություններին, ՍԻրիայում PKK-ի մասնաճյուղ համարվող քրդական PYD-ն շարունակում է ԻՊ-ի դեմ Արևմուքտի թիվ մեկ ցամաքային ուժը մնալուց։

 


Թուրքիային հատկապես հունից հանում է այն, որ քրդական այս ուժերը կարողացան վերջնականապես դուչդ մղել Թուրքիայի նման՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ երկրին այդ ցամաքային գործողություններին՝ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով և վերջանականպես խեղդելով սիրիական հյուսիսից մասնաբաժին ունենալու հավակնությունները։

 

Այժմ տարածաշրջանում քրդերն ավելի քան ռազմավարական կարևորություն ունենա Արևմուտքի համար, քան Թուրքիան է և այս հանգամանքը հունից հանում է նրա ղեկավարներին։