Հերիք է հայաստանցի ու ղարաբաղցի, լոռեցի եւ իջեւանցի, երեւանցի ու գյումրեցի բաժանարար գծեր քաշեք։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել.
«Թե բա Արցախից մի հոգի գերի չկա։ Ամոթ է,նման հիմարությունները ձեռնտու են միայն թուրքերին։
Կամ հայ ես ու հավասարապես պատասխանատու ես հայրենիքի բոլոր հատվածների համար,կամ էլ հայրենիքի հետ կապերդ խզած անհասկանալի արարած ես։
Հ.Գ. Ի դեպ,1918 -ի մայիսին Սարդարապատի հերոսամարտում հաղթական բեկում մտցրեցին ծագումով Արցախ նահանգից Դանիել եւ Պողոս Բեկ-Փիրումյան հռչակավոր զորահրամանատարները»,- գրել է Շարմազանովը: