Քիչ բան կա, որ ինձ կբարկացնի։ Բայց ամեն քայլափոխի հնչող' հայաստանցի, արցախցի, գյումրեցի, սիսիանցի և այլ բաժանումներն ինձ իրոք հիասթափեցնում են։ Թվում է, թե հարյուր անգամ սրա մասին խոսել ենք, հազար անգամ հասկացել-հասկացրել ենք, բայց արի ու տես, որ մարդիկ նորից ու նորից չեն վարանում հետ գալ հին ու անընդունելի այս ոճին։ Չեմ կասկածում, որ ցանկացած բանական մարդու նպատակն իր հայրենիքի հզորացումն է, իր երկրի անվտանգության ուժեղացումն է և իր ժողովրդի բարեկեցիկ կյանքն է։
Բացարձակապես դժվար չէ ընկալել, որ այս բոլոր խնդիրների լուծման ճանապարհը մեկ բառի մեջ է՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Հերիք է ամեն արժեցող-չարժեցող հարցում իրար բաժանենք, հերիք է իրար թև տալու փոխարեն իրար հետ բրդենք, հերիք է միասին լինելու բերկրանքը թողած բաժանված լինելու թթվածությունը համտեսենք, հերիք է առաջ գնալուց հետ նայենք, հերիք է ժպտալու փոխարեն դառնանանք։ Ապրիլին միասնությունը սարեր շուռ տվեց։ Միայն միասնությունը կարող է ամուր պահել Արցախը, առաջ տանել Հայաստանի տնտեսությունն և մարդկանց բարեկեցություն տալ։ Երբ խոսքը հայրենիքի մասին է, չկա հայաստանցի, արցախցի, գյումրեցի կամ սիսիանցի, կա հպարտ հայ, որ այստեղ՝ իր հողի վրա իր տունն է կառուցում։ Այսքանը։
Այս մի նեղսրտվածությունս էլ սենց արտահայտեցի ։)
Դուխով։
Թևան Պողոսյան