Որքան էլ ուրվագծվեն ԵՏՄ-ի՝ որպես կառույցի սահմանները, միևնույն է նկատելի է, որ այնտեղ կան նաև բաժանարար գծեր: Օբյեկտիվորեն չեն էլ կարող չլինել, քանի որ առաջին հերթին ի դեմս Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի գործ ունենք նույն բնույթն ունեցող մարդկանց հետ:
Հետևաբար մեզ մնում է հնարավորինս օգտվել այդ բաժանարար գծերից, ԵՏՄ-ի դերը չգերագնահատել ու շարունակել արտաքին քաղաքական եվրոպական կուրսը: Այլ կերպ ասած՝ և-և-ի մարտավարությունը դեռ ավելի ընդգրկուն կապացուցի իր արդյունավետությունը: Կարևորը չհապաղելն է, ու տակից գործ անել սովորելը:
Կնյազ Սարոյան