Փաստաբան Միքայել Շխիմյանն ահազանգում է.

«Իրենց երդմանը ու առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ ճնշումները շարունակվում են...

Այս անգամ կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ(հաղորդում ներկայացնող անձ' գլխավոր դատախազ, վարույթը նախաձեռնող' արդարադատության նախարար)...

Դատավոր Վ.Գրիգորյանի մարդկային և մասնագիտական հատկանիշներին հարկ չեմ էլ համարում անդրադառնալ, դրանց հաստատուն գնահատականը տրվել է վերջինիս հետ առնչություն ունեցած իրավագիտակից յուրաքանչյուր անձի կողմից:

Պարզ են մղումները, պարզ է նպատակը, չի ստացվելու, զուր են փորձերը...»։