Ամուսնական կյանքի խարխլման հիմնական պատճառներից է հանդիսանում դավաճանությունը: Ավելի հաճախ տղամարդիկ են դավաճանում կանանց , քան հակառակը: Որոշ կանանց համար էլ արտասովոր չէ, երբ տղամարդը <> է գնում:

Հավանաբար Ձեր շրջապատում էլ հանդիպած կլինեք գեղեցիկ, խելացի կանանց, որոնց տղամարդիկ դավաճանում են և այստեղ է հարց առաջանում' ինչո՞ւ:

Կանայք կարծում են, թե դավաճանության հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ հոգնում են իրենցից, կամ անկողնում այդքան էլ լավը չեն: Բայց , չէ որ ընտանիքում հազար ու մի խնդիր կարող է առաջանալ, ինչը տղամարդուն կդդրդի դավաճանության:

Եվ այսպես.

Սեռական կյանքում անբավարարվածությունը: Թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ հաճախ լռում են իրենց ցանկությունների, սեռական երևակայությունների մասին և ավելի ազատ պատմում դրանք անծանոթներին: Խնդիրն այն է, որ այս թեմայից խոսելն ամոթալի է համարվում :
Կենցաղային խնդիրները: Մինչ ամուսնական շրջանում զույգերն ավելի թեթև են, կրքոտ, ուշադիր, որովհետև դեռևս կենցաղային խնդիրներ չեն ունենում: Իսկ ամուսնական կյանքում տղամարդը. <> նախադասության փոխարեն կարող է լսել' << ծորակը վերանորոգեցի՞ր>>, <>, կամ <> նախադասությունները:
Հետաքրքասիրությունը: Բոլոր տղամարդիկ էլ, իրենց ամուսնական կյանքի ընթացքում դավաճանում են իրենց կանաց երբեմն հետաքրքրասիրությունից դրդված: Նրանց հետաքրքիր է համեմատություններ անցկացնելը, կամ պարզապես <> օգտվելը:
Զվարճությունը: Երբեմն տղամարդիկ <> լինելով ընտանեկան կյանքից զվարճություններ են փնտրում դրսում: Նրանք մտադիր չեն բաժանվել իրենց կանանցից, բայց պարբերաբար զվարճանում են սիրուհու հետ, որը կարող է տարիներ տևել:
Փորձը: Ամուսնուն կարող է թվալ, որ կնոջ հետ հարաբերությունները միապաղաղ են և նա նոր հարաբերություններ փնտրի դրսում: Իսկ երբ կինը ամուսնու կյանքում առաջինն է լինում, ապա ամուսինը փորձ ձեռք բերելու կարիք է ունենում :
Ինքնահաստատումը: Ցածր ինքնագնահատականով տղամարդիկ դավաճանում են իրենց կանաց, որպեսզի իրենք իրենց ապացուցեն, որ գայթակղիչ են ու ցանկալի:
Կնամոլությունը: Կինը, որն ուզում է ամուսնանալ մեկ անգամ և ամուր ընտանիք ստեղծել շատ բարդ կլինի, եթե կնամոլ տեսակի տղամարդու հետ համատեղի կյանքը: Որպես կանոն, այս տեսակի տղամարդուն հանդիպելիս կինը մտածում է, որ սիրելին անհաջող կանանց է հանդիպել և այսուհետ ամեն ինչ այլ կերպ կընթանա, բայց 'ոչ: Կնամոլը տղամարդը երեբեք չի փոխվում, գուցե որոշակի ժամանակ նա լինի զուսպ , բայց դա անցողիկ է: Այս դեպքում կամ կինը պետք է համակերպվի ամուսնու կնամոլության հետ (մինչ ամուսնությունն էլ կնամոլները բացահայտում են իրենց ) , կամ հույս ունենա, որ մի օր նա կփոխվի:
Վատ դաստիարակությունը: Տղա երեխան, որը մեծանում է մի ընտանիքում, ուր հայրը բացահայտ դավաճանում է կնոջը և մայրը անտեսում է այդ փաստը, դա կարող է երեխայի համար ընտանեկան մոդել լինել : Մեծանալով նա կրկնելու է այն, ինչ տեսել է հորից:
Ալկոհոլը: Բոլորին էլ հայտնի է, որ գինովցած մարդը ավելի համարձակ է դառնում և չի կառավարում իր գործողությունները: Ալկոհոլի օգտագործումը կարող է դրդել տղամարդուն դավաճանության:
Սիրո և հոգատարության բացակայությունը ընտանիքում: Երբեմն ամուսինները վաղուց սառել են միմյանց հանդեպ, բայց ստիպված ապրում են միասին երեխաների պատճառով , կամ այլ պատճառներով: Այս դեպքում տղամարդը կատարում է իր պարտականությունները, որպես հայր, իսկ որպես տղմարդ այլ կնոջ մոտ է պարբերաբար այցելում:
Հ.գ. Ամեն դեպքում, եթե տղամարդը դավաճանել է, ուրեմն ենթագիտակցորեն դա նրա մտքով անցել է: Ինչպես տեսնում եք պատճառները տարբեր են: Բայց ավելի էական է, որ տղամարդը հասկանա ընտանիքի կարևորությունը: Չմտածված քայլով տղամարդը կարող է փլուզել տարիներով կառուցած ընտանիքը: Ի վերջո, ով կամ ինչը կարող է ավելի կարևոր լինել, քան կինն ու երեխաները:

Կից նյութն՝ այստեղ: