ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ և Նաիրի Հունանյանի հանդիպումից կարևոր դրվագ բացահայտեմ:
Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ից առաջ ազգի «փրկիչների» առաջնորդի [Վազգեն Մանուկյանի] հետ հանդիպումներից մեկի բովանդակության մասին պատմում էր ճիշտ այսօր Արարատում Վազգեն Մանուկյանի արտաբերած մտքի տրամաբանությամբ՝ Հայաստանը առաջ չի գնա, քանի Վազգեն Սարգսյանը ողջ է: Ահա թե ինչու պետք է տեղի ունենար պետությունը վախճանի դատապարտող ահաբեկչական ակտը:
Հ.Գ. Իմ և Նաիրիի հանդիպումը ձայնագրվել է, ներկա է եղել ԱԱԾ մեկուսարանի պետը: Ամեն ինչ արձանագրված է»։