ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիշերային տեռորից հետո մի քանի արձանագրում. Մինսկի խմբի համանախագահների մերժված այցը Բաքու, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները մեր տիրապետության տակ մնացած Հադրութի վերջին գյուղերի շուրջ, ռուս խաղաղապահների պոստֆակտում շատ կանխատեսելի արձագանքը, հնարավորությունների ահռելի շերտ են պարունակում հայկական կողմի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր սպասվող այցի շրջանակներում: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար այս կոնֆլիկտում ներգրավված մնալը, տարածաշրջանում ակտիվ ներկայությունը, կախված է միմիայն որքան էլ տարօրինակ է պատերազմում պարտված հայկական կողմից: Ակնհայտորեն, արտաքին և ներքին շատ որոշակի շրջանակներ համաձայնեցված և ներդաշնակ կերպով Մինսկի խմբի այցից առաջ իրականացրին այնպիսի մեդիաահաբեկչական արշավ իշխանության դեմ, որի ազդեցությունը, առանց չափազանցության, հավասարազոր էր նոյեմբերի լույս 10-ին բոլորիս ապրած շոկին: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում որևէ անձ, լինի Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանը, Քոչարյանը, Չակ Նորիսը կամ Ռեմբոն, Հայաստանի վիճակը, Արցախի անվտանգային միջավայրն այս փուլում չի կարող փոխել: Այդ փոփոխությունը մեկնարկելու է ներսում մեր խելքի գալու պահից: Բայց արտաքին՝ բոլորիս համար հայտնի կենտրոնի շատ որոշակի շրջանակներ, ներքին ոչ պակաս հայտնի համախոհների մասնակցությամբ, Հայաստանի գործող իշխանությանն ու պատասխանատուներին անընդմեջ հարվածների տակ է պահում, մի նպատակով՝ թույլ չտալ նվազագույն դիմադրություն: Ստեղծված իրավիճակը, հասարակությանը պերմանենտ տեռորի ենթարկելու առիթներ Ալիևն իր արսենալում շատ ունի: Չգիտեմ, թե իշխանությունն ու մենք՝ որպես հասարակություն որքան դիմանալու ռեսուրս ունենք, բայց ակնհայտորեն անթույլատրելիի սահմանին ենք... Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջողներին մի հուշում՝ արագ արդյունքի հասնելու համար պետք է պահանջը փոխել՝ արտահերթ ընտրություններ: Եթե դույզն-ինչ չափով ձեզ համար դեռ կարևոր է Հայաստանի պետականությունը, ապա սա է միակ միջոցը, որի դեմ շատ համակարգված, թշնամու հետ համաձայնեցված, ուժային կենտրոններից մեկի հետ սինխրոն աշխատում են ներքին «ընդդիմադիր» շրջանակները: Փաշինյանի թիմը նրան արժանի փոխարինող չունի, և այս իրավիճակում նրան հրաժարեցնելը և ցանկացած այլ՝ դրսից թեկնածուի ընտրությունը կործանարար է լինելու Հայաստանի համար: Կրթության նախկին նախարարներից մեկի կողմից Փաշինյանին ընտրած և այսօր նրան անվերապահորեն պաշտպանող ժողովրդին ժեխ անվանելը միայն ավելի է ամրապնդում Փաշինյանի դիրքերը, որովհետև այդ ժողովուրդը հենց նախկինների ոհմակից պաշտպանվելու միակ ու վերջին հնարավորությունը տեսնում է Նիկոլի մեջ, հետևաբար այս իշխանությունը կդիմանա այնքան, որքան դուք կմնաք հրապարակում, որքան ձեր հեղաշրջման փորձերը ժողովուրդը կհամարի իրական և իրագործելի: Հասկանում եմ նաև, որ թիրախը սահուն կերպով Փաշինյանից անցնում է նրան պաշտպանող ժողովրդին: Դա ոչ միայն չի լուծելու իշխանության փոփոխության հարցը, այլ ավելի է մեծացնելու է ներհասարակական դիմակայությունը՝ նոր անդառնալի հետևանքներ առաջացնելով մեր երկրի համար: Վկան ԱՄՆ 2016-ի ընտրությունները, դրանում լյումպենի հաղթանակը և հասարակության այդ սեգմենտի դեմ դասական քաղաքագիտական միջոցներով պայքարելու էլիտիստական դեմոկրատների անկարողությունը: Ազգային ժողովն ամբողջությամբ, «Իմ քայլը» և ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին, իրավունք չունեն Վազգեն Մանուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ ընտրել: Հեղափոխական փոփոխությունները պաշտպանելու համար ԱԺ-ում հայտնված ուժերից և ոչ մեկը ժողովրդից այդպիսի մանդատ չի ստացել: Այդպիսի ընտրությունը հեղաշրջում է՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով: Եվ վերջինը՝ նրանք, ովքեր Հայաստանում և Հայաստանից դուրս պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, միշտ են մերժել նրա քաղաքական ողջ գործունեությունը, նրա ղեկավարած հեղափոխությունն ու իշխանության գալը: Այդտեղ նորություն չկա: Շատ փոքր բացառություններով թերևս, այդ շրջանակներից որևէ մեկը թաքուն կամ անթաքույց պաշտպանել է նախկին իշխանություններին և շարունակում է նույնն անել, և նրանց պահանջի մոտիվը հաստատ հայրենիքի նկատմամբ անանց սերը չէ: Իրականում սա դրսից և ներսից կազմակերպված ահաբեկչություն է հայ ժողովրդի նկատմամբ, որը 2018-ին, սխալ կամ ճիշտ, բայց որոշեց առաջին անգամ իշխանություն ԸՆՏՐԵԼ: Սա վրեժ է մեր ճակատագիրը որոշելու, մեր ընտրելու իրավունքի դեմ: Ուրիշ ոչինչ: Իրավամբ այսպես հնարավոր չէ շարունակել, թեև վստահ եմ, որ կշարունակենք մինչև Երևանի կենտրոնում առաջին կրակոցը, առաջին թափված արյունը... դրանից հետո արդեն իրապես պետք է պատրաստ լինել մոռանալ Սյունիքի հետո Սևանի ու Երևանի մասին...»: |
«Թշնամու հետ սինխրոն աշխատում են ներքին «ընդդիմադիր» շրջանակները». Արման Բաբաջանյան
15:27 - 13.Դեկտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
26/04/23 17:00
Կոմիտասի պողոտայից անգիտակից ընկած 31-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, ապա ժամեր անց մահացել
01/02/23 12:54
Ավազակային հարձակում Երևանում․ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին այն կատարած երկվորյակ եղբայրներին
23/09/22 11:14
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում
22/04/21 23:31
Թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի․ Ներքին Խնձորեսկի համայնքապետարան
27/01/21 09:01
«Ժողովուրդ». «Իմ քայլը» եւ Արդարադատության նախարարությունն աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին
22/11/20 18:15
«Ուղիղ 100 տարի առաջ Իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը». Արման Բաբաջանյան
22/11/20 12:39
«Պատերազմը շան նման է»․ Արման Բաբաջանյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան