Հովհաննես Շիրազին հաճախ էինք տեսնում,նա ամենուրեք էր, Վ .Բրյուսովի անվան ռուս և օտար լեզուների ինստիտուտից, որը գտնվում էր Պուշկինի փողոցի վրա,երբ հասնում էի Աբովյան փողոց նրան հաճախ էի հանդիպում՛ շրջապատված մարդկանցով,,ժողովուրդը նրան սիրում և պաշտում էր,, ես էլ մի քանի րոպե կանգնում և լսում էի նրա սրամիտ արտահայտություններն ու կարծես կախարդվելով նրա հրաշաքանդակ,հանգերի զարմանալի զուգորդումների հմայքով ,ժպիտը դեմքիս հեռանում էի, մարդիկ ինձ էին նայում զարմացած,թե ինքն իրեն ինչու է այս աղջիկը ժպտում,հետո մի քանի քայլ այն կողմ իրենք էլ էին վայելում Շիրազի հետ գտնվելու հաճելի պահերը և նույն ժպիտով էլ հեռանում էին,,, Անցնում էի և մտածում,աստված, տեսնես կլինի մի օր ,որ ես էլ խոսեմ հետը,,,,,
Դեռ դպրոցական էի,,,հրատարակվել էր նրա ՛՛Քնար Հայաստանի՛՛բանաստեղծությունների ժողովածուն և այլևս գրախանութներում չէր ճարվում այն,,,Գլխիկոր դուրս եկա գրախանութից ,,,հանկարծ ինձ մոտեցավ մի երիտասարդ և մեկնեց ինձ այդ երանելի գիրքը,,բոսոր էր կազմը, սկսեցի շոշափել ,կարծես ձեռքումս մի աներևակայելի հարստություն էր, և վախենում էի հանկարծ,ինչ որ մեկի հայացքն անգամ վնասեր այն,, ,տղան ժպտալով ասեց ,որ նվիրում է ինձ ,,,անծանոթ տղա,նվիրում է ինձ իմ երազած գիրքը,,աչքերս բարձրացրեցի ,որ նայեմ դեմքին,,սովորական հայ տղա էր, ժպտում էր, զգաց ,որ նվերն իմ սրտով էր,իմ ոգևորությունը պատեց նաև նրան, ու նա սկսեց արտասանել Շիրազ,,,ես մոռացել էի , որ գտնվում եմ փողոցում, ապշած լսում էի նրան,,,հետո վերջացրեց և ասաց,,,՛՛Շիրազը գանձ է, դու էլ սովորիր նրա բանաստեղծությունները,,,,և հեռացավ,,,,
Անցան տարներ,,,,ես արդեն ճանաչված էի, և հրավիրված էի ֆիլհարմոնիա մասնակցելու գրական -երաժշտական մի հանդեսի,,,,Կուլիսներում նստած սպասում եմ իմ հերթին ,հանկարծ գալիս է Շիրազը՛որդու հետ,,նստում է իմ կողքը և շատ անմիջական հարցնում,;;Դու ինչ ես անելու աղջիկ ջան?? Վայ ,աստված ջան ,,սիրտս սկսեց խփել,,::Երգելու եմ ?? ----Ինչ? -հարցրեց նա ---Պատասխանեցի--- Իմ երգը ՛՛Ուռին՛՛,Ա Իսահակյանի խոսքերով,,,__Դե երգիր, առաջինը ես լսեմ,,--ասաց ու հազաց, կարծես իմ փոխարեն մաքրեց ձայնս ավելի լավ հնչեղություն ապահովելու համար,, և ինձ մուտք տվեց երգելու, ---Ոնց կարող էի այդքանից հետո չերգել,,,կրկներգի մասը ես երգում էի ;;լյա-լյա -ներով,,մեկ էկ հանկարծ հոպ, կանգնեցրեց ինձ ձեռքս բռնելով ու հոնքերը կիտած ասեց-----ԷԷԷԷԷԷԷԷ չեղավ,չեղավ,,լյա լյաս որն է? հլը նույնը ասե լե լե լե -ներով,, երգեցի լե- լե- լե -ներով ----այ, ըսպես հայերեն է,,,ու մել էլ ---Անունդ ինչ է?----Մարիետա ,ասեցի, է Մարիետա, Շառլոտա, Ֆրանչետա,,,,մոռցիր աղջիկս ,էլի հայերեն չէ, ---Ասեցի Մարիամ եմ , բայց ինձ այդպես գիտեն,,,Աչքերը մի փայլ ստացան, մի ժպիտ հայտնվեց դեմքին -----Բա էլ ինչի կփոխիս,, ու արդեն հայտարարվեց իմ մուտքը ,,գնացի դեպի բեմը,,,ոնց երգեցի ,չեմ հիշում ,ոնց որ օդում լինեի սավառնելուց,,,միայն իսկական հանճարը, նրա մի քանի խոսքը կարող էր ինձ այդ եթերային վիճակի հասցներ,,,Ինչ ուժ կար այդ մարդու մեջ, ինչ էներգետիկա էր նա տարածում շուրջը,,,
Լե-լե-լե -ն պահեցի, բայց քանզի ամենուրեք Մարիետա գիտեին,այդպես էլ մնաց,,,,,