Հայաստանը ոչխարաթափ արեցին, որ հիմա խալխի ոչխարը բերեն արածացնեն:
Արի ու մի ասա, այ «մտքի գիգանտներ», այ «հայկական դեմոկրատիայի հայրեր», այ «տնտեսագիտության մոգեր», ի՞նչն է խանգարում, որ հայ գյուղացուն ցածր տոկոսով վարկ տաք, որ ոչխարաբուծությամբ զբաղվի և ոչխարն էլ վաճառեք պարսիկին: Բայց ոչ: Հայ գյուղացին պետք է ճզմվի վարկերի տակ, պետք է ազատի հողերը, որ օտարի ոչխարը արածելու տեղ ունենա: Համ էլ դրանից, երևի, իրենց գրպանները գնացող քեշ փող ունեն:
Նույն քաղաքականությունը տանում են Արաքս գետի ջրերի հետ: Այն որ ջուրը հոսում է դեպի Թուրքիա և դրանից մեր իշխանությունները օգուտ չունեն, դա ոչինչ, թող հոսի, որ թուրքն էլ ջրամբար կառուցի իրենց համար և օգտագործի: Բայց երբ այդ ջուրը պետք է օգտագործի մեր գյուղացին, ոնց կլինի, բա որ հանկարծ թուրքի ջուրը պակասի և հոր գներն են դնում: Անթույլատրելի է, որ հայ գյուղացին օգտվի և դրա համար պետք է հայ գյուղացուն «քերթեն»:
Այ այսպիսի տնտեսական աճով ապահով Հայաստան ենք կառուցում: