ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեցինք «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծն ու վավերացրինք «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Օրենքիի նախագիծը դեռ փոփոխությունների կենթարկվի մինչև երկրորդ ընթերցում, իհարկե, բայց կինոյի ոլորտում շարժվում ենք առաջ»: