00:50
«Ուսանողը պետք է բեռնաթափվի իր մասնագիտության հետ կապ չունեցող առարկաներից». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես շատ սխալական մարդ եմ, ու հնարավոր է՝ հիմա էլ եմ սխալվում, բայց բան կա՝ չեմ հասկանում:

Եթե երեխան 12-ամյա հանրակրթական համակարգում մանրամասն ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, ինչո՞ւ պետք է, օրինակ, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում շարունակի դա անել: Գուցե պետք է, ես չեմ հասկանում, կուզեմ լսել կարծիքներ:

Հ.Գ. Այն, որ յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր լեզուն ու պատմությունը կատարելապես՝ չեմ քննարկում, բայց դա, իրոք, կարելի է անել (և պե՛տք է արվի) դպրոցում արդեն: Իսկ մասնագետ ստանալու համար, կարծում եմ, ուսանողը պետք է բեռնաթափվի իր մասնագիտության հետ կապ չունեցող առարկաներից: Թերևս հակառակն է ապացուցում այն, որ մենք այսօր ունենք «ամեն ինչից գլուխ հանող» հանրություն, բայց շատ քիչ թվով գերազանց մանագետներ»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս