ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է:

Բացի դա՝

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս,
Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, 
Առևտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, 
Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, 
Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,
Արտահանման աճ՝ 19.5 տոկոս:

Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով: #Դուխով »,- գրել է վարչապետը: