ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ով նույնպես Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում էր աջակցելու բերման ենթարկված երիտասարդներին, նշեց' ԿԳՄՍ նախարարը չի գիտակցում, թե իր այսպիսի պահվածքով ինչպիսի աղետ է բերում կրթության և գիտության ոլորտում:
Վարագյանի խոսքով Արայիկ Հարությունյանն ի սկզբանե չպետք է նախարար նշանակվեր. «Այդպիսի ցածր ինտելեկտուալ մակարդակով մեկը ի սկզբանե չպետք է նախարար նշանակվեր: Ցանկացած համալսարանական, ովքեր նրան ճանաչում են, չնայած՝ հիմնականում չեն ճանաչում, գիտեն, որ Արայիկ Հարությունյանը չունի այն ռեսուրսները, որ ղեկավարի կրթության և գիտության ոլորտը»,- շեշտեց Վարագյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ոստիկանական ուժերը 24 անձի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով: