Տեղեկատվական դարաշրջանում կրթության ու գիտության զարգացման նախկին գործիքակազմը ոչ միշտ է արդյունավետ, հասցեական, թիրախային։ Այսօր մենք այդ ոլորտում ունենք հազար խնդիր, թերացում ու բացթողում։
Չմանրանալով դրանց թվարկման երկար ու հոգնեցուցիչ պրոցեսի մեջ՝ մի կարևոր փաստ նույնպես պետք է ֆիքսել.
ԲՈՒՀ֊ական կրթական հարթակն այն առաջնային օղակն է, որտեղ մուտք գործող դպրոցականին պետք է սովորեցնեն մտածել, ճշտելի տեղեկության հիմքով փաստարկված կարծիք մշակել, սովորել, քաղաքացիական գիտակցության ձևավորման համար բազա ստեղծել։
Հենց այս առումով կարծում եմ կարևորագույն դեր կարող են ունենալ հատկապես հումանիտար ոլորտի կրթական հաստատություններում ու ֆակուլտետներում բակալավրատի 1֊2 կուրսերում մի քանի դիսցիպլինի մշակումն ու պարտադիր դասավանդումը.
1. Տրամաբանություն
2.Գիտ.հետազոտության մեթոդներ ու գործիքներ
3.Մեդիագրագիտություն։
Տրամաբանորեն գրագետ ուսանողը, ով ունակ է տեղեկատվական հոսքեր ֆիլտրել և փաստարկված կարծիք ունենալ, գիտակից քաղաքացու այն տեսակն է, որի պահանջը մենք շատ ունենք։