Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «Topwar.ru ռուսական հրատարակության ("Военное обозрение")՝ խմբագրությունը, արձագանքելով Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, պաշտոնապես ներողություն է խնդրել գործակալության կայքէջում տեղ գտած՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության կապակցությամբ»: