«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը սոցցանցի իր էջում գրել է․

 

«Ես չգիտեմ, սրանք կհասցնե՞ն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանեն դպրոցական ծրագրերից, թե ոչ։ Շատ բարդ իրավական ընթացակարգ է, պետք է փոխել մի քանի օրենք։

Բայց այն, որ շատ կարճ ժամանակ հետո այս առարկան վերականգնվելու է դպրոցական ծրագրերում, ես չեմ կասկածում։

700 մարդու մահվան մեջ անմիջական մեղավոր և պետական կարգը կազմաքանդած կազմակերպված հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս, կարծում եմ արդեն էական նշանակություն չունի։

Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն . . .»։