![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/89084.png&w=300&h=200&mt=1591114118)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նրա ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել: Այս մասին ԱԺ նախագահը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Սիրելի բարեկամներ,
տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։
Առողջություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նա։