Անխնամ տեսք
Կան կանայք, ովքեր իրենց անթերի տեսքի են բերում միայն հատուկ առիթներով, օրինակ' ռեստորան, որևէ միջոցառման կամ հարսանիք գնալու համար: Իսկ առօրյայում նրանք նույնիսկ նվազագույն ջանք չեն թափում գրավիչ և սեքսուալ տեսք ունենալու համար: Իրենց կանացիությունն ընդգծելու համար նրանք գրեթե ոչինչ չեն անում: Նման անտարբերությունը սեփական անձի նկատմամբ կարող է վկայել ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դրա արդյունքում կինը չի կարող հմայիչ դիտվել տղամարդկանց աչքերով:
Անմատչելիություն
Կինը, ով սիրում է պատնեշներ ստեղծել իր և տղամարդկանց միջև, երբեմն կորցնում է գրավչությունը: Նույնիսկ կատարյալ գեղեցկուհին կարող է բացասական հակազդեցության հանդիպել տղամարդկանց կողմից, եթե չափազանց պաշտոնական է շփվում, հակված չէ ֆլիրտի և ամեն կերպ ցուցադրում է իր անտարբերությունը զրուցակցի նկատմամբ: Որոշ դեպքերում այդ կերպ կինը հասկանալ է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, բայց եթե նման պահվածքը դառնում է շփման բնորոշ ձև, ապա դա, անկասկած, կխանգարի տղամարդկանց շրջանում հաջողություններ ունենալուն:
Վուլգարություն, գռեհկություն
Նույնիսկ ամենահամբերատար ու ոչ բծախնդիր տղամարդուն կարող է վանել կնոջ վուլգարությունը: Որպես կանոն' դա արտահայտվում է աչք ծակող էժանագին տեսքով, բղավոցներով ուղեկցվող բարձր ձայնով, ձայնի լկտի հնչերանգով, հայհոյախոսությամբ, միաժամանակ մի քանի տղամարդու հետ ֆլիրտի մեջ մտնելու ցանկությամբ, չափազանց բաց խոսակցություններով սեքսի մասին:
Վնասակար սովորություններ
Եթե կինը ցանկանում է գրավիչ լինել արժանավոր տղամարդու համար, ապա պետք է ոսկե կանոն դարձնի ծխելուց հրաժարվելը կամ գոնե չչարաշահելը, ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը, էլ չենք խոսում թմրանյութերի մասին: Դժվար թե որևէ մեկը ցանկանա նման մայր իր երեխաների համար:
Հրապարակային շպարվելը
Սա կանանց ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է' առաջին հայացքից ոչինչ չկա նրա մեջ, որ կինն արագ հանում է շպարի պայուսակն ու հապճեպ կարգի բերում արտաքին տեսքը… Բայց հենց այս քայլով կինը հօդս է ցնդեցնում խորհրդավորության ու կատարելության քողը, բացահայտում, որ իր գեղեցկությունն արարվել է ոչ միայն բնության կողմից:
Նյութապաշտություն
Եթե կինն սկսում է առանց դադարի խոսել փողի մասին և դրսևորել անթաքույց հետաքրքրություն տղամարդու ֆինանսական ապահովվածության նկատմամբ, ապա նա կգրգռի ցանկացած տղամարդու, հատկապես եթե նա հարուստ է: Նախ' դրամի մասին խոսելն անքաղաքավարություն է, երկրորդ' իսկական տղամարդն ինքը կհոգա, որպեսզի կինը ոչ մի բանի կարիք չզգա:
Չափազանց սեքսուալություն
Տղամարդիկ, չնայած որոշակի սահմանափակությանը, որոշ դեպքերում խիստ խորաթափանց են: Օրինակ' երբ կինը ձգտում է գերսեքսուալության և չափից շատ ջանք է թափում այդ ուղղությամբ, ինչը դրսևորվում է ավելորդ հավակնություննեով, մարմինը ձիգ գրկող հագուստով, ոչ տեղին իրավիճակում գայթակղիչ պահվածքով, ապա տղամարդիկ ակամա հասկանում են' եթե կինն այդքան տենդագին ձգտում է սեքսուալ երևալ, որեմն նա սեքսուալ չէ:
Անճշտապահություն
Այնպես է ստացվել, որ անճշտապահությունը, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի հաճախ է ներվում: Եվ տղամարդը առանձնապես չի զայրանա, եթե իր սիրելին ուշանա ժամադրությունից: Բայց եթե անճշտապահությունը բնավորության գիծ է դառնում, ապա դժվար թե կինը գտնի այնպիսի տղամարդ, ում չի նյարդայնացնի անվերջ ուշանալը:
Փնթփնթանություն
Եթե կինը հաճախ բողոքում է աշխատանքից, ընկերուհիներից, վատ խանութներից, վաճառողուհիներից, վարսավիրներից ու հազար ու մի բանից, ապա նրա կողքին «կմարի» նույնիսկ ամենալավատես տղամարդը: Ոչ ոք չի ցանկանա գտնվել մի կնոջ կողքին, ով կարող է «նեխել» ամեն չնչին առիթով:
Սահմանափակություն, զարգանալու ցանկության բացակայություն
Բազմաթիվ կանայք ժամանակի հետ սովորում են նրան, որ խանութներից ու գեղեցկության սրահներից բացի' ուրիշ ոչինչ չկա իրենց կյանքում: Նրանց ողջ կյանքն անցնում է առևտրի մի կենտրոնից մյուսը շրջելով, ընդ որում' նրանք բնավ չեն հոգում իրենց անհատականության աճի մասին: Նման կնոջ հետ կարելի է թեթև սիրավեպ ունենալ, բայց կյանքը կապել մեկի հետ ով ոչինչ չգիտի և շոփինգից բացի ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, ամեն տղամարդ չէ, որ կցանկանա:
Կից նյութն՝ այստեղ: