"Լռությունը համաձայնության նշան է” հայտնի խոսքերի հեղինակը հույն փիլիսոփա Սոփոկլեսն է :

ժամանակին մի գերմանացի գործարար ռուս գրող Պուշկինից 50 ռուբլով գնել է նրա ստեղծագործություններից մեկի հետևյալ տողը'”Ցերեկից պայծառ, գիշերից մութ”: Ինչու, հավանաբար կհարցնեք դուք: Բանն այն է, որ նա վաքս էր վաճառում: Իրոք վաքսի համար վատ գովազդ չէ… "Ցերեկից պայծառ, գիշերից մութ”:

2008թ.-ին Լոնդոնում առաջին անգամ հրապարակավ ներկայացվեց անգլիացի մեծանուն թատերագիր և բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրի՝ կենդանության օրոք արված միակ դիմանկարը։
Շեքսպիրագետները պնդում էին, որ դիմանկարը ստեղծվել է գրողի կենդանության օրոք՝ 1610թ., երբ նա 46 տարեկան էր։
Դիմանկարում պատկերված տղամարդը խիստ տարբերվում է Վիլյամ Շեքսպիրի ավանդական պատկերից։ Ենթադրվում է, որ դիմանկարը պատկանում էր Վիլյամ Շեքսպիրի հովանավոր կոմս Սաութհեմփթոնին և ընդգրկված էր վերջինիս հավաքածուում։

Ֆրանց Կաֆկան գտնում էր, որ քնելու համար հարկավոր է ըստ կարելվույն ծանրացնել մարմինը: Ըստ նրա' լավագույն տարբերակն էր պառկել մեջքի վրա, խաչել ձեռքերն ու գրկել ուսերը:

Անգլիացի գրող Առնոլդ Բենեթը մահացել է Փարիզում տիֆից' տեղական ջրից վարակվելով: Նա հրապարակավ խմել էր ջուրը' ապացուցելու համար, որ Փարիզի ջուրը մաքուր է:

Անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆը իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է կանգնած վիճակում:

Հայտնի արտահայտությունը' "Դա էլեմենտար է, Ուաթսոն”, որն ուղղակիորեն կապվում է Շերլոք Հոլմսի կերպարի հետ, ոչ մի անգամ չի հանդիպում Արթուր Կոնան Դոյլի բնագրերում:

Մի երեկույթի ժամանակ գրող Մարկ Տվենը պարի է հրավիրում մի կնոջ և ասում' Դուք անչափ գեղեցիկ եք: Կինը պատասխանում է' Ցավոք նույնը ձեր մասին ասել չեմ կարող:
Տվենն ավելացնում է.
- Իսկ դուք ինձ պես ստեք:

Գրող Ջոն Ափդեյքը, ով ստացել է այս մրցանակը վատագույն էրոտիկ տեսարանի նկարագրության համար:

Գեղարվեստական գրականության մեջ վատագույն էրոտիկ տեսարանի մրցանակը հիմնադրվել է 1993թ. The Literary Review-ի նախկին խմբագիր Օբերոն Վոի կողմից: Մրցանակը գիպսե ոտնաթաթ է. մրցանակի հեղինակների մտահղացմամբ այս վերացական իրը խորհրդանշում է սեքսը: Մրցանակը շնորհվում է շամպայնի հետ միասին:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Բեռնարդ Շոուին հարցնում են, թե որն է կանացի բնավորության առանձնահատկությունը: Շոուն ինչպես միշտ շատ սրամիտ պատասխան է տալիս, որը վերաբերում է կանանց ամենաբնորոշ արատներից մեկին.
- Աշխարհիս երեսին չկա այնպիսի մի կին,- պատասխանում է Շոուն,- որին հաջողվեր ասել "ցտեսություն” երեսունից պակաս բառով:

Մի անգամ, երբ Բեռնարդ Շոուին հարց տվեցին, թե ինչքան կուզենար վաստակել, որպեսզի իրեն երջանիկ համարեր, գրողը տվեց շատ սրամիտ պատասխան:
- Կուզենայի վաստակել այնքան, որքան ես վաստակում եմ իմ հարևանների կարծիքով,- պատասխանեց Շոուն:

 

Կից նյութն՝ այստեղ: