Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի ապրիլի 10-ին ՀՀ առողջապահության նախարարություն եմ ուղարկել մի քանի հարցումներ, որպեսզի տեղեկանամ, թե քանի հիվանդ է կորոնավիրուսի վարակի կապակցությամբ բուժում ստանում Երևան քաղաքի և մարզերի հիվանդանոցներում:
Նկարում տեղադրված է պատասխանը, որը հերթական անգամ ապացուցում է, որ վարակակիրների իրական թիվը չի հրապարակվում:
ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է իր արատավոր գործելաոճը, որի արգասիքներն այսօր «վայելում» է և որի տնտեսական հետևանքները դեռ վայելելու է ՀՀ բնակչությունը:
Հ. Գ. Վարչապետին փոխանցեք, որ հիասթափության ևս մի պատճառ եմ իր համար հայտնաբերել...»: