Բժիշկ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Շտապ
Հարգելի ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ կառավարություն,
Ունեմ խիստ անհանգստացնող և փաստարկված տեղեկատվություն, որը առընչվում է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնին», սակայն ելնելով էթիկական նորմերից և բնակչության շահից, չեմ ցանկանում այդ տեղեկատվությունը հրապարակել:
Այս իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի #կարանտին սահմանվի կենտրոնի աշխատակիցների համար:
Խնդրում եմ հնարավորինս արագ կապվել ինձ հետ' տեղեկատվությունը փոխանցելու համար: Խնդիրը լուրջ է»: