Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կա սուտ, կա հանդուգն սուտ և կա ՀՀ կառավարության սուտ...»:

 

Մայիսի 24-ին ՀՀ վարչապետը անդրադարձել էր դիմակ կրելու արդյունավետության աստիճանին, և հայտնել էր հայ մասնագետների կատարած հետազոտության մասին. «Մեր մասնագետներն այսպիսի մի հետազոտություն են արել...», սակայն այդ հետազոտությունը, ըստ Գևորգ Գրիգորյանի, իրականացվել է տվյալների մասնագետ, գործարար Ջերեմի Հովարդի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում: