Երբեմն երեկոները սիրուհու հետ անցկացնելուց հետո Յուջինը նստում էր մենակ, երազելով շրջապատի ամբողջ գեղեցկությունը: Աստղերը նրան թվում էին ադամանդի հատիկների մեծ հաստություն, որ առատաձեռն մի ցանող աննպատակ կերպով շաղ էր տվել երկնքում: Հեռվում անորոշ երևում էին մութ ու բարձր բլուրները: Ամենուրեք իշխում էր խաղաղությունն ու անդորրությունը:
«Ինչու՞ կյանքը չի կարող միշտ այսպես լինել», հարցնում եր Յուջինը մտքում, և ապա ինքն էլ պատասխանում էր ըստ իր փիլիսոփայության, որ կարճ ժամանակից հետո դա մահացու կլիներ, ինչպես ամեն մի ՉՓՈՓՈԽՎՈՂ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ: Հոգու կանչը շարժմանն է վերաբերում և ոչ անդորրության: Անդորրությունը միայն գործունեությունից հետո է լինում և այն էլ կարճ ժամանակով, և ապա նորից գործունեություն: ԱՅԴՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ: Եվ նա հասկանում էր այդ…