Վիեննայում է գտնվում Մոցարտի «պաշտոնական» գերեզմանը: Դատարկ: Վիեննական այդ գերեզմանն ընդհամենը մի վայր է, որտեղ հավաքվում են Մոցարտի երկրպագուներն ու երաժշտասերները: Մոցարտի մահվան առեղծվածը բացահայտված չէ մինչ օրս: Փաստ է միայն մեկ բան, մահվանից առաջ ուղարկված նամակներից մեկում նա կարծես կանխազգում է իր մահը, սկսում է գրել «Ռեքվիեմ»' նվիրելով այն իրեն, սակայն այդպես էլ այն չի ավարտում: Մոցարտը մահացավ իր տանը, միայնակ, 1791թ. դեկտեմբերի 5-ին: Նրա կինը' Կոնստանցիան, ով այդ ժամանակ հեռու էր գնվում Մոցարտից, այդպես էլ չեկավ նրա թաղմանը: Մոցարտի մարմինը, պատանքի մեջ փաթաթված, գերեզմանափորը տարավ քաղաքից դուրս մի գերեզմանատուն եւ թաղեց: Գերեզմանափորից բացի ոչ մեկ չմասնակցեց հանճարեղ երգահանի թաղմանը:
1756 թ. հունվարի 27-ին, Ավստրիայի Զալցբուրգ փոքրիկ քաղաքում ծնվեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը: Արդեն 3 տարեկանում այդ փոքրիկն ուներ ջութակ, կլավիսին և երգեհոն նվագելու հմտություններ: 5 տարեկանում երաժիշտ-ֆենոմենը գրեց առաջին սիմֆոնիան, իսկ 6 տարեկանում' Մոցարտի մանկությունը հիշեցնում էր ելույթների և երաժշտական պարապունքների անվերջ շղթա: Եվրոպայի տարբեր անկյուններում նա վայելում էր հասարակության «բարձր դասի» հիացմունքը: 12 տարեկանում Մոցարտը փակ աչքերով նվագում էր երգեհոն, քանի որ հայրը կտորի մի մասով փակում էր Մոցարտի աչքերը, կտորի մյուս հատվածով' երաժշտական գործիքների ստեղները: Եվ չնայած իր հռչակին, նա երբեք չէր փոխվում' բնական և հասարակ լինելը նրա էությունն էր: Տարիների ընթացքում սակայն, Մոցարտի կյանքը կտրուկ փոխվեց' գունատ, ոչ այնքան բարձր հասակով և անարտահայտիչ դիմագծերով երիտասարդին չհաջողվեց գրավել հարուստ հովանավորների ուշադրությունը, քանի որ բավականին երկար ժամանակ նրան համարում էին ոչ հասուն և անլուրջ կոմպոզիտոր:
Շարունակությունը՝ այստեղ