Բիլ Գեյթսի վերջին նամակը Սթիվ Ջոբսին


Երբ Սթիվ Ջոբսը մահամերձ էր, նամակ ստացավ Բիլ Գեյթսից, որում, իր վաղեմի բարեկամը և միևնույն ժամանակ նաև մրցակիցը, վերջին անգամ անսահման երախտագիտությունն էր հայտնում միասին կատարած արդյունավետ աշխատանքի համար:


Բիլի խոսքերով նամակն ուղարկել է այն ժամանակ, երբ մահն անխուսափելի էր: Արդեն պարզ էր, որ բժիշկների ջանքերն ապարդյուն են, և Սթիվը այլևս չի վերադառնա ակտիվ կյանքին:
Մահվանից հետո հրապարակված կենսագրական գրքի մեջ Սթիվը Բիլին անվանում է "առանց երևակայության մարդ" , բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Բիլն այդ խոսքերին ըմբռնումով է մոտենում.
Նա երկար ժամանակ գտնվում էր ինձ հետ մրցակցության մեջ, և տարբեր ժամանակներում շատ խիստ և քննադատողական է արտահայտվել իմ հասցեին
Այնուամենայնիվ Սթիվը յուրօրինակ հանճար էր, ով մի մեծ դաշտ բացեց, որտեղ աշխատում էի նաև ես, և մեզնից յուրաքանչյուրը մեծ բավականություն էր ստանում իր աշխատանքից:
Իր նկատմամբ բացասական վերաբերմունքը Բիլը կապում է Microsoft-ի հաջողության հետ, իսկ այն ժամանակ Apple-ը դեռ մեծ հաջողությունների չէր հասել:
Նրանց ընկերությունը սկսեց 2007 թվականին, երբ Բիլը լքեց Microsoft-ը և Սթիվ Ջոբսի հետ ստեղծեց "Միլ և Բիլ Գեյց" ֆոնդը:


Բիլն այցելեց Ստիվին մահվանից մի քանի օր առաջ: Նրանք ժամերով խոսում են համատեղ անց կացրած տարիների մասին և ծիծաղում անտեղի մրցակցության վրա:
Ավելի ուշ Բիլը նրան ուղարկեց մի նամակ, որտեղ գրեց այն ամենը, ինչ չէր կարողացել ասել' նայելով նրա աչքերին:


Ես ասում էի Սթիվին, որ նա պետք է իրեն զգա, որպես մեծագույն մարդ, քանի որ ստեղծել է այսպիսի հիանալի ընկերություն: Ինչպես նաև ասացի, որ նա ունի իր նման խելացի և միևնույն ժամանակ շատ համեստ զավակներ, որոնք արժանի ձևով կարող են շարունակել հոր սկսած գործը:


Նամակում ես հերթական անգամ նշում էի, որ մենք պետք է հաշտվենք, քանի որ երբեք էլ չենք պատերազմել, և միմյանց ներելու կարիք չունենք:


Երբ մահացավ Սթիվ Ջոբսը, իր կինը զանգեց Բիլլ Գեյցին
Նա ինձ ասաց. «Գիտես, կենսագրականի մեջ չեն լինի ձեր տարաձայնությունները, բայց շնորհակալ եմ Սթիվին ուղարկված նամակի համար: Նա մինչև վերջին շունչը պահում էր այն անկողնու մոտ» :


Չնայած լրատվամիջոցները անընդհատ նշում էին նրանց թշնամության մասին, բայց թե՛ Սթիվը, թե՛ Բիլը իրենց հարցազրույցներում հերքում էին այդ լուրերը:
Սթիվի մահվանից անմիջապես հետո Բիլը հայտարարեց.
Ես շատ եմ տխրել, որ Սթիվը հեռացավ այս աշխարհից: Աշխարհում քիչ մարդիկ կան, որոնք ունեն նրա հանճարը և մարդկային հատկանիշները: Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել նրա հետ: Ես շատ կկարոտեմ Սթիվին:

Սթիվ Ջոբսն ու Բիլլ Գեյթսը, 1991թ