![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/87617.png&w=300&h=200&mt=1584611277)
«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Էջմիածնի քաղաքապետարան՝ ստանալու տեղեկատվություն 2019թ․-ի պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։ Ի պատասխան հայտնել են, որ Էջմիածնի քաղաքապետարանի թվով 750 աշխատակիցների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմում է մոտ 55, 4 մլն դրամ (պահումները ներառյալ)։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստացել է 863 հազար դրամ պարգևավճար (պահումները ներառյալ)։
Հ․Գ․ Հավելեմ, որ հարցման պատասխանը ստացվել է օրենքով սահմանված ժամկետում, ինչը ողջունելի է։