ԱՆՑՈՂԻԿ ԵՍ ձմռան թույլ արևի պես

Որ ուսս է միայն շոյում... Անհայտանում:

ԱՆՑՈՂԻԿ ԵՍ գարնան շնչից նոր արթնացող բողբոջի պես,

Որ չեմ հասնցում թե հիանալ

Արդեն կանաչ ծառ է դառնում:

ԱՆՑՈՂԻԿ ԵՍ ամռան տապի, շոգի նման,

Որ հաճելի, բայց և այնպես շատ տհաճ է,

Ակամայից ինքս եմ ուզում շուտ ազատվել քո տեսակից:

ԱՆՑՈՂԻԿ ԵՍ աշնան դեղին տերևի պես,

Ու չեմ հասցնում աչքս թարթել,

Արդեն չկաս.

Ինչ որ քամու հետևից ես նորից վազել:

Եվ վերջապես ԱՆՑՈՂԻԿ ԵՍ մարդկանց նման

Որոնք գալիս, անց են կենում

Ինչ որ հետք են սրտիս թողում... Անհայտանում:

Անկեղծ ասած քո ԱՆՑՈՂԻԿ այս տեսակից
Շաաաատ եմ հոգնել: