Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը: Այս փաստն օպերային մշակույթի անցուդարձը ներկայացնող հեղինակավոր պարբերականները ներկայացրել են որպես քաղաքական դրդապատճառ: Հանդիսավոր արարողության կազմակերպիչները որոշում են ընդունել, որ ադրբեջանցուն կուղարկեն այլ վայրում երգելու, իսկ արարողության հանդիսավոր բացմանը կերգի Ռուզան Մանթաշյանը:
Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում անգամ մշակույթային գործիչները հաշտ չեն կարող լինել հայի հետ և երրորդ երկրում իրականացնել իրենց մասնագիտական աշխատանքը»: