Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են բանկերի դիմաց՝ բանկային գործարքներ իրականացնելու համար: Իշխանությունը մտավախություն ունի, որ կարող է հարձակում լինել բակերի վրա և ոստիկանության հետ բանկերը վերահսկվում են նաև ներքին զորքերի կողմից: Ադրբեջանական տիրույթի սոցցանցերում կոչեր են հնչում, որ բանկերի, սուպերմարկետների և շուկաների դեմը հավաքվելու փոխարեն մարդիկ հավաքվեն հրապարակներում և հեղափոխություն անեն»: