Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական սոցցանցերի տիրույթում գնալով շատանում են հակաիշխանական տրամադրությունները: Հիմնական թիրախը ոչ միայն Իհլամ Ալիևն է, այլ նրա կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:

Հիմնական գլխավոր մեղադրանքները երկուսն են: Առաջինը՝ «Ղարաբաղի և հարակից տարածքների վաճառքը Հայաստանին» և «Միլիարդավոր դոլարների թալանը, որոնք տեղափոխվում են օֆշորային ընկերությունների հաշիվներին»:

Այս երկու գլխավոր մեղադրանքներից էլ ածանցվում են մնացած բազմաթիվ մեղադրանքները, որոնք շատ բուռն արձագանք, հավանություն են ստանում սոցցանցերի օգտատերերի կողմից: Բացի սա, նոյեմբերի 30-ին Ադրբեջանի ընդդիմությունը, տվյալ դեպքում՝ «Ղարաբաղ» կազմկոմիտեն, կազմակերպել է հանրահավաք, որի նպատակն է «բացահայտել հայերի հետ Ալիևի առք ու վաճառքը»:

Համացանցը հեղեղված է Ալիևին քուրդ-հայկական արմատներ ունենալու մեջ մեղադրանքներով՝ համարելով հայկական կլանի բռնապետ Բաքվում: Նույնիսկ նրանք Ալիևին համարում են Փաշինյանի հետ հավասար թշնամի: Մի խոսքով, խառն են, շատ խառն են»: