Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Ադրբեջանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության երկրորդ փուլը։ Այս փուլին մի շարք քաղաքներից՝ Գանձակ, Եվլախ, Քուրդամիր և Բաքու, օդ են բարձրանում թուրքական և ադրբեջանական կործանիչներ, ուղղաթիռներ։ Այն, որ պաշտոնական հաղորդագրությունն ակնհայտորեն ավելի ուռճացված է, քան բուն գործընթացը, դա ակնհայտ է, և չեմ ուզում դրա մասին խոսել։ Այսօրվա թռիչքներից այս նկարները խոսում են սրանց փնթի լինելու, զորավարժություններ ուղղակի ցույց տալու, այլ ոչ թե իսկապես հենց բուն նպատակին ծառայեցնելու մասին։ Թռիչքուղին անխնամ, խոտածածկ, նույնիսկ լուսային ուղեցույցներն են բացակայում, կամ ջարդուփշուր եղած են։ Եվս մեկ վառ ապացույց, թե իրականում այս զորավարժությունները, ոչ թե իսկապես մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար է, այլ պարզապես պաշտոնական հաղորդագրություն տալու, և մեսիջներ հղելու։ Հավելեմ նաև, որ այսօրվա այս զորավարժությունները տևել են մեկ-երկու ժամ։ Իրականացրել են թռիչք, այնուհետև վերադարձել են ելման կետ»։ |