ԱՂՈԹՔ
Չորս քայլ վեր...սահման է:
Չորս քայլ վար...սահման:
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
ՀԱՅԱՍՏԱՆ,
նորածնի բարուր է իսկական...
Աստված իմ, մոլորվել, կանգնել եմ-
Չորս քայլ վեր' ավեր է ու մահ է,
Չորս քայլ վար' ավար ու թալան

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ